Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 29-ը ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն պետք է տրամադրի

12:13     26 սեպտեմբերի, 2022

Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ  Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։ 

Նշվում է, որ խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։


© armedia.am