Հայաստան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարարը

17:57     26 սեպտեմբերի, 2022

 

Սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: 
Աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանի ԱԳ նախարարին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 


© armedia.am