Պատերազմից 2 տարի անց

11:50     27 սեպտեմբերի, 2022

Երկու տարի առաջ այս օրն Ադրբեջանը հերթական ագրեսիան սանձազերծեց Արցախի դեմ, որը վերածվեց 44 օր շարունակվող լայնամասշտաբ պատերազմի և խլեց հազարավոր կյանքեր: Արցախը կորցրեց իր տարածքների շոշափելի մասը, մի մասը հանձնվեց Ադրբեջանին արդեն հրադադարի հաստատումից հետո: 

Սակայն պատերազմն առ այսօր, իրականում, չի ավարտվել: Ադրբեջանը շարունակում է պարբերաբար զենքի միջոցով լուծումներ պարտադրել, Հայաստանն ու Արցախը շարունակում են մարդկային ու տարածքային կորուստներ կրել: Եվ որ ամենակարևորն է՝ չլուծված են մնում հումանիտար խնդիրները, առաջին հերթին՝ գերիների վերադարձի հարցը: Ոչ միայն տուն չեն վերադարձվել պատերազմի ընթացքում գերեվարված մեր բոլոր եղբայրները, և նույնիսկ չի հստակեցվել նրանց թիվը, այլ այս երկու տարիների ընթացքում նոր գերեվարումներ են տեղի ունեցել և գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի ենք ականատես եղել: 
Սակայն ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը որևէ պատասխանատվության չեն ենթարկվել:


Աննա Կարապետյանի անդրադարձը 


© armedia.am