Արցախի ԱԳ նախարարին Ազատության մրցանակ է շնորհվել

16:07     29 սեպտեմբերի, 2022

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախմբի 2022 Գալա միջոցառում, որի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին շնորհվել է Ազատության մրցանակ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը երախտագիտություն է հայտնել Հայ Դատին իր համեստ աշխատանքը նման բարձր գնահատանքի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ կշարունակի անմնացորդ ծառայել հայրենիքին և պետությանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։


© armedia.am