ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը Վաշինգտոնում կմասնակցեն Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին

16:39     30 սեպտեմբերի, 2022

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Վաշինգտոնում կմասնակցեն Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին:

ԱՄՆ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խաչատրյանն ու Գալստյանն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերի 10-17-ը:

ԱՄՆ կմեկնեն նաև Ֆինանսների փոխնախարար Վահե Հովաննիսյանն ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։


© armedia.am