ՀՀ և Լեհաստանի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի

11:19     3 հոկտեմբերի, 2022

 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը, նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ, Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա՝ համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի:

ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և  պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին:


© armedia.am