Արցախը ծանր վահան է, իսկ վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է. Դավիթ Բաբայան

13:03     3 հոկտեմբերի, 2022

Արցախն իսկապես շատ ծանր է. Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, հավելելով.

«Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում, Արցախը ոչ միայն ռազմա-ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլև բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի»։


© armedia.am