Պրահայի գագաթաժողով. Փաշինյան-էրդողան հանդիպումը բացառված չէ

17:28     4 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 6-7-ը Պրահայում կկայանա ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հանդիպման հիմնական օրակարգը լինելու է ԵՄ  համագործակցության խորացումը ոչ անդամ երկրների հետ, ինչպես նաև իրավիճակն Ուկրաինայում և Ռուսաստանի հակազդեցության մեխանիզմների մշակումը: ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովին ոչ անդամ երկրների շարքում հրավիրված են նաև Հայաստանն ու Ադրբեջանը:

Գագաթաժողովը սակայն մեզ համար ուշագրավ է ոչ միայն նրանով, որ ակնհայտ հակառուսական օրակարգով գագաթաժողովին մասնակցում են ՌԴ դաշնակիցները, ինչը, բնականաբար, Մոսկվայի ուշադրությունից չի կարող վրիպել:

Օրերս հայտնի դարձավ, որ գագաթաժողովին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահը: էրդողանի խոսքով՝ Պրահայի գագաթաժողովի ժամանակ չի բացառվում որ ինքը հանդիպում կունենան Հայաստանի վարչապետի հետ: Փաշինյանը ևս հաստատել է, որ կա նման հնարավորություն:

Նման բարձր մակարդակի հանդիպման հավանականությունն արդեն իսկ  խոսում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի մասին:


© armedia.am