Կիպրոսի ԱԳՆ-ը Ադրբեջանի զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունը խստորեն դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել

17:03     4 հոկտեմբերի, 2022

 Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ-ն:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ-ը:

Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն իր հերթին «Թվիթեր»-ում գրել է, որ ցնցված է ադրբեջանական զորքի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մասին լուրերով:

«Կիպրոսը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար», - նշել է խոսնակը:


© armedia.am