Շառլ Միշելը Պրահայում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

13:30     6 հոկտեմբերի, 2022

Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պրահայում է Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Ֆիալայի հրավերով՝ մասնակցելու համար Եվրոպական քաղաքական ընկերակցության ղեկավարների գագաթաժողովին։ Սկսվել է նախագահ Իլհամ Ալիևի  հանդիպումը Շառլ Միշելի հետ»,- նշվել է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր Պրահա է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:


© armedia.am