Կովկասում կայուն խաղաղության համար․ Ֆրանսիայի նախագահի գրառումը

08:50     7 հոկտեմբերի, 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուսանկար է հրապարակել այսօր Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից եւ գրառում արել:

Նա մասնավորապես, նշել է. «Կովկասում կայուն խաղաղության համար.

Այս գիշեր Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հայաստանը համաձայնում է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը համաձայն է համագործակցել։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և իր զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»:

 


© armedia.am