Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ «կանխարգելիչ հարվածներ» ասելով նկատի է ունեցել Արևմուտքի նոր պատժամիջոցները՝

23:43     7 հոկտեմբերի, 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի դեմ «կանխարգելիչ հարվածներ» ասելով նկատի է ունեցել Արևմուտքի նոր պատժամիջոցները՝ միջուկային պատերազմը կանխելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Աշխարհը կարող է պատժամիջոցների փաթեթ ներկայացնել նման դեպքում և անել ամեն ինչ, որպեսզի նրանք (Ռուսաստանը,- նշում է ՏԱՍՍ-ը) լքեն [Զապորոժիե] ատոմակայանը»,- ասել է նա ուրբաթ օրը Բրիտանական հեռարձակման կորպորացիայի BBC-ին տված հարցազրույցում։

Զելենսկին պնդել է, որ նախկինում իրեն սխալ են հասկացել, և Ռուսաստանն սկսել է օգտագործել իր հայտարարությունները «իր համար ձեռնտու ձևով և դրանք փոխանցել այլ ուղղություններով»:

Միաժամանակ միջուկային զենքի կիրառման սպառնալիքների համատեքստում նա ասել է, որ վտանգավոր է համարում «նույնիսկ դրա մասին խոսելը»։


© armedia.am