Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Եվրո-2024-ի որակավորման փուլում

15:10     9 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 9-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականները:

Խմբի խաղացանկը կհաստատվի ավելի ուշ:


© armedia.am