Պուտինի և Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հոկտեմբերի 13-ին. Պեսկով

16:43     11 հոկտեմբերի, 2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 13-ին. թեմաների թվում է Ուկրաինան, ինչպես նաև Մոսկվայի և Անկարայի երկկողմ հարաբերությունները: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, որոշակիություն կա: Իսկապես, հանդիպումը պատրաստվում Է, բայց ոչ վաղը, այլ վաղը չէ՝ մյուս օրը»,-Պեսկովը լրագրողներին ասել Է երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին:

«Թեմաները հասկանալի են, դրանք, իհարկե, և՛ Ուկրաինան Է, և՛ երկկողմ հարաբերությունները, դե նաև ընդհանուր առմամբ կարծիքների փոխանակում՝ ընթացիկ գործերի շուրջ»,-նշել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© armedia.am