Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

15:34     12 հոկտեմբերի, 2022

Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին չորեքշաբթի հայտարարել է, որ առաջիկայում Հնդկական օվկիանոսի հյուսիսում Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Կայուն անվտանգություն ստեղծելու և մարտունակությունը բարելավելու համար մենք շուտով համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենք Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մասնակցությամբ», - ասել է Իրանին:


© armedia.am