Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ

17:17     12 հոկտեմբերի, 2022

Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը: 
«Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր բարեկամ պետության դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ։ Քննարկվեցի երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պապոյանը։


© armedia.am