Աստանայում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները

14:24     13 հոկտեմբերի, 2022

Աստանայում սկսվել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բանակցությունները: Այս մասին հայտնում են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հանդիպումը տեղի է ունենում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է թուրքական պետական ​​TRT Haber հեռուստաալիքը, Էրդողանը ծրագրել է ռուս գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Թուրքիայի խաղաղարար ջանքերը և հացահատիկային միջանցքը։ Նա պատրաստվում է անդրադառնալ նաև Սիրիային։


© armedia.am