Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է, հաղորդում է Aysor.am-ը։
«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», - «Թվիթեր»-ում գրել է Փաշինյանը։