Էրդողանը հոկտեմբերի 20-ին կայցելի Ադրբեջան

19:00     17 հոկտեմբերի, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 20-ին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով Interfax-ին։

«Երեք օրից մեր նախագահի ինքնաթիռը երկրորդ անգամ վայրէջք կկատարի ազատագրված Ղարաբաղում»,- լրագրողներին ասել է Բաղչին։
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ ծրագրում է մասնակցել Զանգիլանում (Կովսականի) օդանավակայանի բացմանը։


© armedia.am