Գազի գինը Եվրոպայում հունիսից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել է գրեթե մինչև 1200 դոլար

12:33     18 հոկտեմբերի, 2022

Գազի գինը Եվրոպայում այսօրվա սակարկությունների ընթացքում հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել Է գրեթե մինչև 1200 դոլար: Այդ մասին վկայում են լոնդոնյան ICE սակարանի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

TTF հաբի նոյեմբերյան ֆյուչերսի արժեքը Նիդեռլանդներում նվազել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 1202 դոլար: Գազի արժեքի ընդհանուր նվազումն օրվա սկզբից կազմում է 7 տոկոսից ավելի:

Գների նվազումը տեղի Է ունենում ԵՄ-ում գազի պաշարների՝ առավելագույնին մոտենալու, տարածաշրջանում հաստատված համեմատաբար տաք եղանակի պատճառով:


© armedia.am