ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության տեղակայումը ներդրում կունենա ՀՀ տարածքային ամբողջականության հարգման գործում. Ջոնաթան Լաքոթ

11:15     20 հոկտեմբերի, 2022

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Դիտորդական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշումից երկու օր անց ԵԱՀԿ-ն որոշում է կայացնում կարիքների գնահատման առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում։

Այս որոշումը նշանավորում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի քայլերի արդյունքը՝ հայկական տարածքում Ադրբեջանի զինված հարձակումներից հետո։

ԵԱՀԿ-ի այս առաքելության տեղակայումը լրացուցիչ ներդրում կունենա Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հարգման գործում»։


© armedia.am