Պաշտոնական այցով այսօր Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը

13:40     20 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: 

Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:  

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը: 


ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ 

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը` 18։00։  Տեղի կունենան առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում, որոնց կհաջորդի Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:

Հանդիպումները լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներ ու լուսանկարիչներ, իսկ մամուլի ասուլիսին հրավիրվում են նաև լրագրողներ:


© armedia.am