ՌԴ-ն վավերացրել է ԵԱՏՄ տարածքում ապրանքների տարանցման համար վճարումների պարզեցման համաձայնագիրը

17:54     20 հոկտեմբերի, 2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում մաքսային տարանցման ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային և այլ վճարումների վճարման  առանձնահատկությունների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Համաձայնագիրը կկիրառվի այն դեպքում, երբ ապրանքները ԵԱՏՄ անդամ մի երկրում մաքսային տարանցման, իսկ մյուսում մաքսային և այլ վճարումների ընթացակարգին վերաբերվեն։

Փաստաթուղթը սահմանում է պարզեցումների կիրառման դեպքերն ու պայմանները վճարումների ընդհանուր երաշխավորման օգտագործման ժամանակ, ինչպես նաև սահմանում է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների մաքսային մարմինների փոխգործակցության հիմքերը:

Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում ապրիլի 19-ին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների կողմից։


© armedia.am