Ջերմուկ բնակավայրում շչակներ են փորձարկվելու

13:00     21 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ բնակավայրում շչակներ են փորձարկվելու։ 

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու է բնակավայրի շչակները:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:


© armedia.am