ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Իրանում՝ Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն հիմնելու հայկական կողմի մտադրությունը, փոխանցում է Aysor-ը:
Միրզոյանն այդ մասին ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողության ժամանակ։
Հիշեցնենք՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր։ Հայաստանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ելույթի ժամանակ հայտարարել է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։