Ադրբեջան-Իսրայել. տարածաշրջանն ապակայունացնող համագործակցություն

21:57     25 հոկտեմբերի, 2022

Իսրայելը ևս լուրջ ներդրում է ունեցել Ադրբեջանի հաղթանակի մեջ, սակայն այն չի կարողացել ամբողջությամբ կապիտալիզացնել Թուրքիայի պատճառով: Այժմ, երբ թուրք-իսրայելական հարաբերություններն ակտիվ վերականգնվում են, Իսրայելի շանսերը մեծանում են, հատկապես, որ տարածաշրջանում Իսրայելի նպատակները որևէ կերպ չեն խանգարում Թուրքիային, դրանք ուղղված են գլխավորապես Իրանի դեմ:

Իրանում այս զարգացումներին բավականին ուշադիր են հետևում,  և փորձում են խոչընդոտել տարածաշրջանում Իսրայելի ներկայության ընդլայնմանը: Պատահական չէ, որ վերջին զորավարժությունները իրենց մեջ շատ հստակ ուղերձ էին պարունակում ուղղված Ադրբեջանին և Իսրայելին:

Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունների բնույթը հաշվի առնելով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը որ Իսրայելում արդեն տևական ժամանակ է չեն բացառում, որ առանց Միացյալ Նահանգների ներգրավման անգամ կարող են պատերազմ սկսել Իրանի դեմ,  Իսրայելի ներկայության մեծացումը կարող է դառնալ տարածաշրջանը ապակույանցնող լուրջ գործոն՝ անվտանգաիյին մարտահրավերներ առաջացնելով այդ թվում նաև հայաստանի համար:

Մանրամասները տեսանյութում.


© armedia.am