Գերմանիան սահմանափակել է վիզաների տրամադրումը Իրանի դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողներին

16:42     26 հոկտեմբերի, 2022

Գերմանիան դադարեցնում է Իրանի հետ երկկողմ երկխոսությունը էներգետիկայի և տնտեսության ոլորտներում, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը, որի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, ինչպես հայտարարել է Բերբոքը, Գերմանիան սահմանափակում է վիզաների տրամադրումը իրանական դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողներին։

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել էր համաքաղաքացիներին Իրան ուղևորությունների մասին։

Ինչպես նշել են գերատեսչությունում, Գերմանիայի քաղաքացիներն Իրանում կարող են վտանգի տակ լինել՝ հնարավոր կալանավորման, հարցաքննության կամ նույնիսկ երկարաժամկետ ազատազրկում նախատեսող դատավճռի կայացման հետ կապված:

Նախարարությունը նշել է, որ առանձնակի վտանգի տակ են այն քաղաքացիները, ովքեր միաժամանակ ունեն և Գերմանիայի և Իրանի քաղաքացիություն։


© armedia.am