Թբիլիսիում մեռած են գտել Վրաստանի խորհրդարանի պատգամավորին

12:30     27 հոկտեմբերի, 2022

«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Խախուբիային  մեռած են գտել Թբիլիսիի իր տանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, հոկտեմբերի 27-ին հաղորդել է Mtavari Arxi վրացական հեռուստաալիքը: Խախուբիայի մարմինը հայտնաբերել է նրա կինը:

Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Վարկածներից մեկի համաձայն՝ խորհրդարանականը վերջ է տվել իր կյանքին: Նրա մարմնի մոտ հայտնաբերել են հրաձգային զենք: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով: Վայրում աշխատում են քննիչները:

Խախուբիան, որը 51 տարեկան էր, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է դարձել 2020 թվականին: Օրենսդիր մարմնում նա ներկայացնում էր Փոթիի, Խոբիի և Սենակիի միամանդատ ընտրատարածքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


© armedia.am