Սուրեն Պապիկյանը, Ավստրիայի դեսպանն ու ռազմական կցորդը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

12:35     28 հոկտեմբերի, 2022

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին:

Ինչպես հայտնում են նախարարությունից, Սուրեն Պապիկյանը շնորհավորեց դեսպանին Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ:
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրեց ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները:



© armedia.am