Արարատ Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի կառավարությանը կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

10:16     31 հոկտեմբերի, 2022

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը թվիթերյան իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է կատարել.

«Խորապես վշտացած ենք Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից: Մեր անկեղծ ցավակցությունն ու համերաշխությունը Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը:

Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:


© armedia.am