Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի

11:19     31 հոկտեմբերի, 2022

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սոչի: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում:

Սոչիում նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կկայանա նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը:


© armedia.am