Թեհրանում մեկնարկել են Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի բանակցությունները

13:02     1 նոյեմբերի, 2022

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է Արմենպրես-ը հղում անելով IRNA գործակալությանը:

Նշվում է, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի բանակցությունները:

Թեհրանում ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը կքննարկեն տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, կմասնակցեն երկկողմ համաձայնության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը և հանդես կգան համատեղ ասուլիսով:


© armedia.am