Էրդողանը կոչ է արել վերսկսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

20:01     1 նոյեմբերի, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է գալիս Եվրամիության (ԵՄ) հետ բանակցությունների վերսկսման օգտին Թուրքիայի՝ միություն մտնելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  

«Նախագահ Էրդողանն ասել է, որ առանձնահատուկ նշանակություն է տալիս կանցլեր Շոլցի հետ սերտ երկխոսությանը, որպեսզի ամրապնդվեն երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում։Նախագահ Էրդողանն ասել է, որ կողմ է ԵՄ-ի հետ Մաքսային միության նորացման և ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների վերսկսմանը»,- լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

Մինչդեռ հոկտեմբերի 12-ին Եվրոպական Միության Ընդլայնման և Հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին խոսել է Թուրքիայի հետ Եվրամիության բարդ հարաբերությունների մասին, սակայն հաստատել է անդամակցության թեկնածուի կարգավիճակը։


© armedia.am