Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին տվյալներ է տրամադրել Իրանի կողմից «անխուսափելի հարձակման» մասին․ The Wall Street Journal

22:38     1 նոյեմբերի, 2022

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին հետախուզական տեղեկություններ է փոխանցել թագավորության թիրախների վրա Իրանի կողմից «մոտակա հարձակման» մասին, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սաուդյան և ամերիկացի պաշտոնյաներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպությունը և հետախուզության նախարարությունը հայտարարել էին, որ երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ Իրանում տեղի ունեցած անկարգություններն ու բողոքի ցույցերն ամբողջությամբ ծրագրվել և իրականացվել են Միացյալ Նահանգների, Անգլիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունների կողմից:

ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և տարածաշրջանի մի շարք այլ երկրներ, ըստ անանուն պաշտոնյաների, բարձրացրել են իրենց ռազմական ուժերի մարտունակության մակարդակը։

Թերթի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներն ասել են, որ Իրանը, իբր, պատրաստվում է հարձակվել ինչպես թագավորության, այնպես էլ Իրաքյան Քրդստանի Էրբիլի վրա՝ «փորձելով շեղել ուշադրությունը ներքին բողոքներից»։


© armedia.am