Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

10:00     2 նոյեմբերի, 2022

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Նոյեմբերի 3-ին ԱԽ քարտուղարը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը:


© armedia.am