Ղարաբաղում թուրք զինվորականների ներկայությունը երկարաձգվել է մեկ տարով

16:30     2 նոյեմբերի, 2022

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները մեկ տարով երկարացրել են Ղարաբաղում մոնիտորինգի գործառույթ իրականացնող թուրք զինվորականների գտնվելու ժամկետը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Այսպիսով, 2022 թվականի նոյեմբերի 17-ից Ղարաբաղում թուրք զինվորականների առաքելության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով։


© armedia.am