ԵՄ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին առաջընթաց գրանցել սահմանազատման գործում

17:14     3 նոյեմբերի, 2022

ԵՄ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին առաջընթաց գրանցել սահմանների սահմանազատման հարցում: Այս մասին թվիթերում գրել է ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։
«Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել տեղում անվտանգությունը բարձրացնելու և սահմանների սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար»,- նշել է նա։

Նշենք, որ Բրյուսելում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը։


© armedia.am