Հայաստանը պաշտոնապես հրավիրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաքեր Ղալիֆաբին այցելել Երևան

16:40     4 նոյեմբերի, 2022

Հայաստանը պաշտոնապես հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաքեր Ղալիբաֆին այցելել Հայաստան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Պաշտոնապես հրավիրել ենք, ժամկետների մասին այս պահին որևէ բան ասել չենք կարող»,- ասաց Խաչատրյանը։


© armedia.am