Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն

19:00     6 նոյեմբերի, 2022

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել:

 Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Երեկ Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանն էլ նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու կարիերայում երկրորդ անգամ դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:


© armedia.am