Ռուսաստանը բաց Է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար. Պեսկով

15:18     7 նոյեմբերի, 2022

Ռուսաստանը բաց Է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար, բայց ներկայում դրանք շարունակելու հնարավորություններ չկան: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, , հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:

«Մենք քանիցս ասել ենք, որ ռուսական կողմը բաց Է մնում բանակցությունների համար, բայց նաև քանիցս բոլորի ուշադրությունը հրավիրել ենք այն բանի վրա, որ ներկայում մենք նման հնարավորություն չենք տեսնում, քանի որ Կիևում կոդավորվել Է, այսինքն՝ օրենքի տեսք Է տրվել այն բանին, որ ռուսական կողմի հետ որևԷ բանակցություն չշարունակվի»,-Պեսկովն ասել Է լրագրողներին:


© armedia.am