Ադրբեջանական սադրանքներ՝ վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ

19:42     7 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Ուշագրավ է, որ ադրբեջանական ուժերի կողմից սահմանային ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հաղորդել է ռուսական կողմը՝ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությամբ: Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակի սրումն, ըստ էության, կապված է այսօր Վաշինգտոնում սպասվող ԱԳ նախարարների հանդիպման հետ: 

«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը սպասվող հանդիպմանն ու ադրբեջանական սադրանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում․


© armedia.am