Մոտ ապագայում Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել նոր իրողությունների հետ. Դավիթ Բաբայան

12:57     9 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը մեծապես կապված է ուկրաինական ճգնաժամի և աշխարհում բարդ իրավիճակի հետ։ Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց ԼՂՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Ընդհանուր առմամբ բարդ իրավիճակ է ամբողջ աշխարհում, բայց կարծում եմ, որ նման իրավիճակը հավերժ չի լինի, և հուսով ենք, որ արդեն մոտ ապագայում Ադրբեջանը, այնուամենայնիվ, ստիպված կլինի հաշվի նստել նոր իրողությունների հետ, քանի որ մեծամասմբ Բաքվի ագրեսիվ պահվածքը կապված է ուկրաինական ճգնաժամի հետ։ Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան օգտվում են դրանից»,-ասաց Բաբայանը։

Նա նաև  կոչ արեց սթափ նաև իրականությանը։ «Եթե նայենք վարդագույն ակնոցներով և հուսանք, որ Ադրբեջանի քաղաքականության մեջ ինչ-որ բան կփոխվի, ապա այդպես չի լինելու»,-ասաց նա։


© armedia.am