Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը մեծապես կապված է ուկրաինական ճգնաժամի և աշխարհում բարդ իրավիճակի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Ընդհանուր առմամբ բարդ իրավիճակ է ամբողջ աշխարհում, բայց կարծում եմ, որ նման իրավիճակը հավերժ չի լինի, և հուսով ենք, որ արդեն մոտ ապագայում Ադրբեջանը, այնուամենայնիվ, ստիպված կլինի հաշվի նստել նոր իրողությունների հետ, քանի որ մեծամասմբ Բաքվի ագրեսիվ պահվածքը կապված է ուկրաինական ճգնաժամի հետ։ Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան օգտվում են դրանից»,-ասաց Բաբայանը։