Ռուբեն Վարդանյանը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին

15:33     9 նոյեմբերի, 2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդականների հետ միասին, այսօր այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:
Ռուբեն Վարդանյանն իր զորակցությունն է հայտնել հուշահամալիր այցելած զոհվածների հարազատներին:


© armedia.am