Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Փարիզ

09:49     10 նոյեմբերի, 2022

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 
Այցի շրջանակներում նախատեսված է նախարար Միրզոյանի հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ:
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:


© armedia.am