Իրանը հայտարարել է, որ ստեղծել է առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

13:41     10 նոյեմբերի, 2022

Իրանը մշակել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն:

«Այս նոր հրթիռը կանցնի հակահրթիռային պաշտպանության փորձարկման բոլոր համակարգերով, և ես չեմ կարծում, որ կլինեն տեխնոլոգիաներ, որոնք կարող են դիմակայել դրան տասնամյակներ շարունակ», - Հաջիզադեի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Նա ընդգծել է, որ նոր հրթիռը ստեղծվել է թշնամու հակահրթիռային համակարգերը ոչնչացնելու համար։ Ըստ նրա՝ նման զինատեսակների ստեղծումը մեծ թռիչք է հրթիռների արտադրության մեջ։


© armedia.am