ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

15:36     10 նոյեմբերի, 2022

Առցանց ձևաչափով նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստը:

Երեք տարի ժամկետով հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ալեքսեյ Սանդիկովը:

Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ ոլորտային հանձնաժողովի մոդելային օրենքների և մի շարք իրավական ակտերի նախագծեր:


© armedia.am