ՀՀ դեսպանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

16:29     10 նոյեմբերի, 2022

Նոյեմբերի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վերջինս շնորհավորեց ՀՀ դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք Վրաստանում։

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվեց Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը, փոխանցում է News.am-ը։ 


© armedia.am