Դոլարի անկում, արտահանման ու ներդրումների աճ. վիճակագրության պարադոքսը

16:57     11 նոյեմբերի, 2022

Կայունացած դրամի պարագայում, երբ արտահանումից ստացվող եկամուտներն արտարժույթով են, արտահանման ճյուղերի եկամտաբերության շեմն է կտրուկ անկում ապրում: Արդյունքում գրեթե ողջ տարվա ընթացքում այս մարտահրավերին այս կամ այն կերպ դիմակայող ոլորտի համար, իրավիճակի այսպիսի ընթացքի շարունակման պարագայում կարող է պարզապես այլևս անհնար լինել գործունեությունը:

Իհարկե այսօրինակ գնահատականներին ի հակադրումն կարող են ներկայացվել արտահանման հետ կապված բավական բարձր վիճակագրական  ցուցանիշները: Չենք շրջանցի թեման և կնշենք, որ չնայած դոլարի փոխարեժի 20 տոկոսից ավել արժեզրկմանը, պաշտոնական տեղեկատվությամբ  արտահանումն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 60 տոկոսով:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը։
Մանրամասները՝ տեսանյութում.

 


© armedia.am