Բալիում մեկնարկել է Սի Ծինպինի և Ջո Բայդենի առաջին հանդիպումը

16:00     14 նոյեմբերի, 2022

Բալիում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում, մեկնարկել է Չինաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդներ Սի Ծինպինի և Ջո Բայդենի առաջին հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ը CNN-ի հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները սեղմել են միմյանց ձեռքերը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Ես պարտավորվում եմ բաց պահել անձամբ իմ և ձեր միջև, ինչպես նաև բոլոր ուղղություններով մեր կառավարությունների միջև կապի միջոցները, քանի որ  մեր երկրները ընդհանուր շատ բան ունեն, որը կարող են հաղթահարել», —բացման խոսքում ասել է Բայդենը։

«Որպես երկրու երկրների առաջնորդները, մենք պատասխանատու ենք ցույց տալու, որ Չինաստանը և ԱՄՆ-ն կարող են հաղթահարել տարաձայնությունները, թույլ չտալ, որպեսզի մրցակցությունը վերաճի հակամարտության  և գտնել համաշխարհային անհետաձգելի խնդիրները, որոնք պահանջում են մեր համագործակցությունը, համատեղ լուծելու միջոցներ», - ասել է ԱՄՆ առաջնորդը։

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ աշխարհի ուշադրությունը սևեռված է երկու երկրների հանդիպմանը։

«Ներկայում չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են մեզ բոլորիս անհանգստացնող իրավիճակում, քանի որ այն չի համապատասխանում մեր երկու երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին, և դա այն չէ, ինչ միջազգային հանրությունն ակնկալում է մեզնից»,- ասել է Սի Ծինպինը։

«Որպես երկու խոշոր երկրների առաջնորդներ՝ մենք պետք է ճիշտ ուղղություն որոշենք  ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների համար։ Մենք պետք է երկկողմ հարաբերությունների զարգացման ճիշտ ուղղություն գտնենք և դրանք նոր մակարդակի վրա բարձրացնենք»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ աշխարհն ակնկալում է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները պատշաճ կերպով կկարգավորեն հարաբերությունները։

BREAKING: Joe Biden and Xi Jinping meet ahead of the G-20 summit in Bali, the first in-person talks between the leaders of the US and China since before the Covid-19 pandemic https://t.co/iHKU2XijYT pic.twitter.com/WcIc08rqSF

— Bloomberg (@business) November 14, 2022


© armedia.am